
Շարմազանով. «Ներում են նրան, ով ներողամտություն է հայցում» (տեսանյութ)
«Ես անձի դեմ ոչինչ չունեմ: Խնդրում եմ` իմ ընկերները ճիշտ ընկալեն: Անձի դեմ ոչ մի խնդիր չունեմ: Բազում անգամ ասել եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Չի կարելի ամեն ինչ տանել այլ ճանապարհով: Եվ, այո', հայ ժողովրդի նման մշակութաստեղծ ազգի համար ընդունելի չէ, վիրավորական է, երբ նման գործիչներ ունեն, այդ հավակնությունները դեռ դնում են մի կողմ, բա բառապաշա՞րը»,-ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ դեպքերում չափավոր խոսքերի կոչեր եմ լսել, որ չի կարելի և անհրաժեշտություն չկա երկրորդ քաղաքական ուժի, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հասցեին գնահատականներ հնչեցնել: Պետք է ասեմ, որ մենք` ՀՀԿ-ականներս, երբեք չենք մտել անձնական դաշտ, երբեք չենք մտել քաղաքական վիրավորանքների դաշտ: Բայց, արի ու տես, երբ հնչեցին քաղաքական գնահատականներ, Ձեր նշած պերսոնան` իր լամուկներով, միանգամից, հրահանգավորված, սկսեցին անձնական վիրավորանքների տարափ: Խոսքն իմ մասին չէ, խոսքը և' ընդդիմության մասին է, և' սովորական քաղաքացիների մասին:
Մենք, որպես կուսակցություն, որն, ինչպես դուք եք նշել նախորդ համագումարում, Հայաստանի անկախ պետականության անկյունաքարերից մեկն է, շատ լավ գիտակցել ենք, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: Բայց աստվածաշնչյան ճշմարտություն կա . իսկ խոզերի առջև մարգարիտներ փռու՞մ են: Ո'չ, խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: Ներում են նրան, ով ներողամտություն է հայցում»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

