Սերգեյ Մինասյան. Հայ-թուրքական արձանագրությունների այս սառեցված վիճակը սպառվել էր
Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշումը սպասված էր և տրամաբանական: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Այս իրավիճակում հասկանալի էր, որ բոլոր հնարավոր և անհնարին դիվիդենտները, որոնք կարող էին Հայաստանին տալ արձանագրությունների այս սառեցված վիճակը սպառվել էին և հասկանալի է, որ և արտաքին և ներքին քաղաքականության տեսանկյունից արդեն որևէ իմաստ չկար և ՀՀ նախագահը որոշեց հետ կանչել արձանագրությունները»,- նշեց քաղաքագետը և հավելեց.
«Այս որոշումը առաջին հերթին կապված է Ցեղասպանության 100-ամյակի հետ, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ հայկական կողմը փորձում է նոր քաղաքական պայմաններ ստեղծել կամ իրականություն ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ 100-ամյակին ընդառաջ»:
Հարակից հրապարակումներ՝
Կարինե Աճեմյան. Նախագահի որոշումը ժամանակին էր և տեղին
Կիրո Մանոյան. Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար
Նախագահի որոշումը ապրիլի 24-ի թուրքական ժխտողականության և մանիպուլիացիներից առաջ շատ լավ քայլ է. թուրքագետ
Հռչակագրի հրապարակումը ենթադրում էր, որ արձանագրությունները ԱԺ-ից հետ կկանչվեն. Դեմոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան