Նաիրա Զոհրաբյան. Ակտիվ քաղաքականությունից հեռանալը եղել է Ծառուկյանի անձնական որոշումը (տեսանյութ)
«Շատ հարցեր կան, որոնց այսօր ոչ ես, ոչ էլ իմ գործընկերները չենք կարող պատասխանել: Մեն պետք է մեր նոր մարտավարությունը մշակենք, ճանապարհային քարտեզը գծենք՝ չշեղվելով ժողովրդին ծառայելու մեր հիմնական գաղափարից: Հապճեպ քայլեր, որոշումներ, հայտարարություններ չենք անելու»,- ԲՀԿ համագումարից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, իրենց քաղաքական թիմով որոշել են, որ բոլոր որոշումները կայացնելու են միասնական քննարկումների արդյունքում: Ն. Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը:
«Այն մեծ ավանդը, լուման, որ ունեցավ Գագիկ Ծառուկյանը, ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում նման հզոր, ուժեղ, հանրության վստահությունը վայելող կուսակցության ստեղծման գործում, ուղղակի անուրանալի է: Ակտիվ քաղաքականությունից հեռանալը եղել է Ծառուկյանի անձնական որոշումը»,- հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահը:
Ն. Զոհրաբյանի խոսքով, Գ. Ծառուկյանը մնում է կուսակցությունում, իսկ պատգամավորական մանդատի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել:
«Օրենքով սահմանված կարգով ես՝ որպես խմբակցության քարտուղար, պարբեաբար Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Գագիկ Ծառուկյանի բացակությունների վերաբերյալ տեղեկանք, դրանք բոլորը Գալուստ Սահակյանի կողմից համարվել են հարգելի»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է. «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները»:
Նա նաև նշեց, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե առաջիկայում ովքե՞ր կհեռանան կուսակցությունից: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, Ն. Զոհրաբյանի խոսքով, նա միայն կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել. «Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր չի դնելու»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության ղեկավարի հարցին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցը քննարկվելու է խմբակցությունը, իսկ այսօր տեղի է ունեցել կուսակցության համագումարը: ԲՀԿ մամլո խոսանկը շունակում է մնալ Տիգրան Ուրիխանյանը:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ էլ հարցին ի պատասխան ԲՀԿ նորընտիր նախագահն ասաց, որ ԲՀԿ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել:
Նախորդող հրապարակումներ՝
Ես պատրաստ եմ աշխատելու. Ն. Զոհրաբյան
ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ընդդիմություն է
Որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ. Գագիկ Ծառուկյանի ելույթը
Օսկանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
«Բարգավաճ Հայաստան»-ի վաղվա համագումարը կանցկացվի փակ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան