Տարածաշրջան 18:33 09/03/2015

Ամերիկացի սենատորները սպառնում են տապալել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը. Թեհրանի քայլերը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆխամը հայտարարել է, որ մինչև մարտի վերջ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև պետք է քաղաքական փոխըմբռնում տեղի ունենա, ինչին կհաջորդի արդեն հունիսին նախատեսվող վերջնական հնարավոր համաձայնության մասնրամասներին վերաբերող հարցերի քննարկումը:

Օրերս Ժնևում տեղի ունեցավ Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հանդիպումը. Թերևս առաջին անգամ տեխնիկական մանրամասնություններ քննարկելու նպատակով բանակցություններին մասնակցում էին նաև Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և Միացյալ Նահանգների էներգիատիկայի նախարար Էռնեստ Մոնիզը:

Մինչ Իրանի ու Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներն ակտիվորեն փնտրում են վերջնական համաձայնության հասնելու ուղիները, ամերիկացի շուրջ 27 կոնգրեսականներ Իրանի իշխանություններին ուղերձ են հղել՝ նշելով, որ նույնիսկ վերջնական համաձայնության հասնելու դեպքում էլ Կոնգրեսն ի զորու է բեկանել նախագահի ստորագրած որոշումը, այնպես որ, Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ հավանական համաձայնությունը կարող է վավերական լինել մինչև նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ավարտը:

Իրանական կողմն անցանկալի իրադարձություններից խուսափելու համար ջանքեր է գործադրում հնարավոր վերջանական համաձայնությանը միջազգային անբեկանելի փաստաթղթի կարգավիճակ տալ. Այդ առնչությամբ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Սեդա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջնական համաձայնության հասնելու դեպքում համաձայնագիրը հնարավոր է, որ հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից:

Անհերքելի է այն փաստը, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում միջուկային խնդրի խաղաղ կարգավորման հարցում զգալի առաջընթաց է արձանագրվել: Հատկապես պետք է շեշտել այն հանգամանքը, որ ռազմական ճանապարհը դիտվում է որպես խնդրի լուծման ամենավերջին տարբերակ:
Համենայն դեպս վերջին շրջանում նկատելի է, որ բանակցություններում առանցքային դերակատարում ունեցող Իրանի և Միացյալ Նահանգների քաղաքական իշխանություններն ունեն խնդիրը լուծելու քաղաքական կամք: Սակայն գոյություն ունեն ներքին և արտաքին մի շարք գործոններ, որոնք կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել վերջնական համաձայնության հասնելու հարցում:

2016թ. Միացյալ Նահանգներում տեղի կունենան նախագահի, իսկ Իրանում՝ Մեջլիսի ընտրություններ:

Ինչպես հանրապետականները Միացյալ Նահանգներում, այնպես էլ պահպանողականներն Իրանում դեմ են քաղաքական իշխանությունների՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որդեգրած քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը դեմ են Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Թուրքիան և Ռուսաստանը: Եթե Իրանի միջուկային ծրագիրն ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելի համար դիտվում է որպես համաշխարհային սպառնալիք, ապա Միացյալ Նահանգների համար միջուկային Իրանը համարվում է վտանգ ներկայացնող, սակայն` վերահսկելի երկիր:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին տարիների զարգացումների առնչությամբ բավականին դիպուկ և պատկերավոր էր Իրանի արտգործնախարարի՝ օրերս «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցը. վերջինս անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին, մասնավորապես նշել է. «Նեթանյահուն 1992թ. մինչ օրս կանխատեսում է, թե Իրանը երկու-երեք տարի անց միջուկային զենք կստեղծի: 2002թ. ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ժամանակ ևս հայտարարեց, թե Իրանը մեկ տարի անց միջուկային զենք կունենա»:

Հաշվի առնելով Իրանի միջուկային խնդրի միջազգայնացումը՝ առաջիկայում ինչպիսի համաձայնություն էլ ձեռք բերվի, այն չի կարող բավարարել ինչպես «5+1 խմբին», այնպես էլ բանակցություններում առանցքային դերակատարություն ունեցող Իրանի և Միացյալ Նահանգների դաշնակիցներին, մասնավորապես Իսրայելին: Նրանցից յուրաքանչյուրը, կախված տվյալ պահին ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից՝ ներկայացնելու է միջուկային խնդրի «վտանգավորության» և «օգտակարության» վերաբերյալ իր «հիմնավոր» դիրքորոշումը:

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}