
Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական տարադրամի սահմանման հնարավորությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորթյունները: Այս մասին տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:
Ընդ որում, Պուտինի այս հանձնարարությունը պետք է իրականացվի ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների (Բելառուս, Ղազախստան, Հայաստան) կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Նշենք, որ Պուտինը նաև հանձնարարել է նախարարների կաբինետին մինչև հուլիսի 1-ը մշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության կատարելագործված մեխանիզմ և անհրաժեշտության դեպքում նախապատրաստել փոփոխություններ ՌԴ-ի նորմատիվ-իրավական ակտերում`կապված Եվրասիական Տնտեսական Միության ստեղծման հետ:
Ավելացնենք, որ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Ռուստանի կառավարությունը պետք է առաջարկություն ներկայացնի ԵՏՄ-ի 2016թ.-ի կառուցվածքի և պաշտոնատար անձնակազմի վերաբերյալ: