
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Նախորդող հրապարակում՝
Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպում է քաղաքական ուժերի հետ
Նախագահը մարտի 12-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ. Արման Սաղաթելյան