Սերժ Սարգսյանը հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչների հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ
Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպում է քաղաքական ուժերի հետ
Նախագահը մարտի 12-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ. Արման Սաղաթելյան