Քաղաքական 12:35 14/03/2015

«ԵՏՄ անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար». Նալբանդյանի հարցազրույցը

«Մենք հակված չենք առավելություն տալու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկին՝ մյուս սկզբունքների նկատմամբ: Մենք չենք կարող ձևացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ամեն դեպքում, ինքնորոշման իրավունքը ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ»,-սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝« Լեռնային Ղարաբաղի՞ պատճառով էր, որ Հայաստանը աջակցեց Ղրիմի անկախության հանրաքվեին»: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Երբ համանախագահներն առաջարկում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը ընտրում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն` արհամարհելով մյուս երկուսը: Այս մոտեցումը չի կարող տանել կարգավորման»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Պատասխանելով հարցին, թե՝ «Անցյալ տարի Ղրիմի բռնակցումից ի վեր Արևմուտքն ու Ռուսաստանը ընկղմվել են նոր Սառը պատերազմի մեջ, ինչպես որ այժմ այդ հարաբերությունները բնութագրվում են: Այս նոր Սառը պատերազմը ազդեցություն թողնու՞մ է ձեր երկրի վրա: Արդյո՞ք դուք ստիպված եք ընտրություն կատարել բարեկամների միջև», Է. Նալբանդյանը նշել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի և այլ պետությունների միջև խնդիրները բխում են որևէ մեկի շահերից, լինի դա Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե այլ պետություն: Առճակատումը լուծումներ գտնելու լավագույն ճանապարհը չէ: Բոլոր խնդիրները կարող են լուծվել երկխոսության, բանակցությունների միջոցով, հենց այդ պատճառով մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկ 1 և Մինսկ 2 համաձայնությունները»:

Ի պատասխան հարցին՝«Եթե վերադառնամ… Բայց դուք, ըստ էության, հարկադրված եք ընտրություն կատարել բարեկամների միջև: Անցյալ տարի շատ անսպասելի էր Հայաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման հատվածից հրաժարումը՝ ԵԱՏՄ-ին միանալու պատճառով, որը դիտարկվում է որպես Վլադիմիր Պուտինի գործիք՝ իր վերահսկողության տակ պահելու նախկին Խորհրդային Միության պետությունները», Նալբանդյանն ասել է. «Միգուցե տեղյակ չեք, բայց Հայաստանը նախկինում էլ բազմաթիվ անգամներ արտահայտել է իր ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը: Մենք դա հրապարակայնորեն արտահայտել ենք Նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով: Իրականում, Հայաստանը հրավիրված չէր՝ Մաքսային միության մաս կազմելու, և դա բացատրվում էր այն հանգամանքով, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության անդամ պետությունների հետ:

Աշխատանքային հատուկ խումբ ստեղծվեց՝ Հայաստանի կառավարության, Եվրասիական միության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեց այն եզրակացության, որ հնարավոր է դառնալ Մաքսային միության, իսկ հետագայում արդեն՝ Եվրասիական միության անդամ՝ առանց ընդհանուր սահմանների առկայության: Այս եզրակացությունից հետո՝ 2013թ. սեպտեմբերին հաստատեցինք Միությանը անդամակցելու մեր ցանկությունը: Հաստատվեց ճանապարհային քարտեզ, և անցյալ տարեսկզբից սկսեցինք բանակցությունները: Դրանք ավարտվեցին և Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ այս տարվա հունվարից»:

«Բավարարվա՞ծ եք առաջին արդյունքներով»,-հարցին պատասխանելով՝ նա նշել է. «Միայն երկու ամիս է անցել: Եվրասիական միությանը անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Այն դյուրացնում է մուտքը պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ ներգրավել, արտոնյալ կարգով օգտվել ռեսուրսներից, տրանսպորտային միջանցքներից, ապահովել ապրանքների, կապիտալի, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը պատասխանելով հետևյալ հարցին, թե՝ «Եվրասիական տնտեսական միության վերջնարդյունքը պետք է լինի ազատ առևտրի պայմանագիրը ԵՄ հե՞տ: Արդյո՞ք մոտ ապագայում տեսնում եք նման հեռանկար` հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ միջև առկա քաղաքական տարաձայնությունները», ասել է. «Կարծում եմ՝ դա հնարավոր է միգուցե ոչ այսօր կամ վաղը, բայց, ավելի ուշ` վստահաբար, որովհետև դա բխում է այս ընդարձակ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից: Ընդհանուր անվտանգության և տնտեսական տարածքի, Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը նոր չէ, այն հնչեցվել է տարբեր մայրաքաղաքներում: Կարծում եմ՝ բոլորիս ընդհանուր շահերից է բխում այդ գաղափարի իրականացումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}