ՀՀ նախագահ.Ազատ մամուլը ևս անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է
«Չնայած մեր պետականության տարիներին մեզ բաժին հասած դժվարություններին՝ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական և ազատ տնտեսական մոդել ունեցող պետություն»,-այսօր «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում իր ելույթում ասել է ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պետականաշինության բարդ գործում մենք մենակ չենք եղել. մշտապես զգացել ենք բարեկամ երկրների աջակցությունը և դժվարին պահին մեր կողքին լինելու պատրաստակամությունը:
Մեր երկրի քաղաքական կարևոր ձեռքբերումներից են, անկասկած, քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը, որը հատկապես վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում կառավարության տարբեր նախաձեռնությունների նկատմամբ: Հայաստանը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական քաղաքականության և մի շարք ոլորտներում իր բարեփոխումների և զարգացման ցուցանիշներով ոչ միայն չի զիջում, այլև մի շարք չափանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների»,-նշել է նախագահը:
Նրա խոսքերով՝ ազատ մամուլը ևս, որ համակողմանիորեն լուսաբանում և հասարակությանն է ներկայացնում երկրի ներքին և արտաքին իրավիճակը՝ իր ձեռքբերումներով և բացթողումներով, անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է.«Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս 2015» զեկույցի, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, առաջատար դիրքեր գրավելով ԱՊՀ երկրների շարքում և նույնիսկ առաջ անցնելով ԵՄ անդամ որոշ պետություններից.«Ակնհայտ է, որ մեզ այդ ցուցանիշը չի բավարարում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ, և եթե հինգ տարվա, երեք տարվա կտրվածքով մենք տեսնում ենք էական տարբերություն, այո, ինչ, որ տեղ սա գնահատում ենք:
Ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական ընդդիմությունը: Ինքս մեծապես կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը և քաջ գիտակցում, որ այն ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչ է:
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործընթացներում, որոնք նպատակաուղղված են արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառավարման հաստատմանը:
Այս համատեքստում կարևորում ենք նաև սահմանադրական բարեփոխումները, որոնք մենք նախաձեռնել ենք Հայաստանում: Դրանք նպատակ ունեն կատարելագործելու իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը, ապահովելու իշխանությունների լիարժեք հավասարակշռումը, բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: Այժմ մենք գտնվում ենք բարեփոխված սահմանադրության տեքստի մշակման փուլում, որն ընթանում է առավելագույն թափանցիկության և բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու սկզբունքներով:
Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավար հասարակություն և երկիր կառուցելը շարունակական գործընթաց է, և պատրաստակամ ենք հետևողականորեն ներդնել մեր ջանքերն այդ նպատակին»,-ասել է Սերժ Սարգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան