Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կիպրոս մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվող ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Այսօր Կիպրոսի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները:
«Կիպրոսի խորհրդարանը միաձայն` 54 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»,-ասաց Ա. Բաբայանը:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի և Սլովակիայի խորհրդարանները:
Նախորդող հրապարակում՝
ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն