Գերմանիայի ընդդիմությունը կոչ է անում չխուսափել «Ցեղասպանություն» եզրույթից. Tagesspiegel

«Tagesspiegel» գերմանական պարբերականն ապրիլի մեկի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը և ընդունվող փաստաթղթին:

«Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ»  վերտառությամբ հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:

«Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի և նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի կոալիցիայի վերաբերմունքը:

«Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցից անմիջապես առաջ Բունդեսթագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ: Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում և կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան: Ինչպես երևում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել իբրև ցեղասպանություն»,- նշում են հոդվածագիրները:

Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկ ժամանոց քննարկում / նիստ է հրավիրված Բունդեսթագում, որին իշխանական կոալիցիան և ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն

Հեղինակները մանրամասնում են, որ Միության (ՔԴՄ-ՔՍՄ) և սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը, «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձևում էր:

Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի պատրաստած տեքստից, Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից պատգամավորներ ընդգրկող ոչ պաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել:

Ջեմ Օզդեմիրի ու Բունդեսթագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:

ՔԴՄ-ՔՍՄ և Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողները՝ համապատասխանաբար, Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը, ցանկանում են ավելին անել, քան սրանից 10 տարի առաջ է արվել:

Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի պատրաստած համատեղ զեկույցում ՙցեղասպանություն՚ բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում: Խմբակցությունների ղեկավարության և ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն, այսպես կոչված վիճահարույց հասկացությունը կրկին անհետացել է:

Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ Tagesspiegel-ի հրապարակման՝ հավանական է, որ «ցեղասպանություն» եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի:

Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը «Անձամբ ես հիասթափված եմ, որ, ըստ էության, կարևոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել»:

Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց տեքստով անվանի, դրանով կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, ով ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ: Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերևից կարգադրվել. այն տարածություն և ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխան հասարակությունում:

Նա միևնույն ժամանակ ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» մի
քանի տարի է՝ տաբու թեմա չեն Թուրքիայում և դրանց մասին բաց և քննադատական քննարկում է տարվում:

ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն և գնահատվեն:

Ջ. Օզդեմիրն այս առումով հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը

Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել:

Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը:

Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ այսպիսով ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և հայ-թուրքական սահմանի բացման հարցում, «Փոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երևանի համար կարող է նաև դեպի Եվրոպա դարպաս լինել»:

Tagesspiegel-ի այս հրապարակումը արտատպել է նաև հայտնի Zeit օրաթերթը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}