Տարածաշրջան 18:02 08/04/2015

Իրանահայ ուսանողները բաց նամակ են հղել Հասան Ռոհանիին՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ իրանահայ ուսանողները բաց նամակ են հղել Հասան Ռոհանիին՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակի հեղինակները Իրանի նախագահի ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցաղական քաղաքականության վրա՝ նշելով, որ ներկայիս Թուրքիան ոչ միայն ժխտում է Օսմանյան Թուրքիայում շուրջ 1,5 միլիոն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այլև մեր օրերում հովանավորում է տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներին, որոնք բազմաթիվ անմեղ քաղաքացիներ են կոտորում Սիրիայում և Իրաքում:

Իրանահայ ուսանողները, ընդգծելով Իրանում էթնիկական տարբեր խմբերի և կրոնական փոքրամասնությունների խաղաղ գոյակցության փաստը, Հասան Ռոհանիին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այդ կերպ կանխելով ապագայում նմանատիպ ոճրագործությունների իրագործումը:

Չնայած տարածաշրջանային խնդիրների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հարաբերություններում առկա են լուրջ տարաձայնություններ, այդ երկրներն ունեն փոխշահավետ սերտ տնտեսական հարաբերություններ:

Լինելով մուսուլմանական երկիր՝ անցած տարիների ընթացքում Իրանը Հայոց ցեղասպանության հարցում վարել է զուսպ և զգուշավոր քաղաքականություն: Սակայն հարկ է նշել, որ Իրանի 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: 2004թ. սեպտեմբերի 9-ին ԻԻՀ նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդ: 2010թ. օգոստոսին Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ, արտասանելով «Ցեղասպանություն» բառը, հայտարարել էր, թե «Օսմանյան Թուրքիայի կառավարությունը 1915թ-ին ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ են գնացել որոշ քանակությամբ հայեր»: Թեև Թուրքիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու նպատակով հերքվեց այդ հայտարարությունը:

ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2007թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում, թեև խուսափեց այցելել Ծիծեռնակաբերդ, սակայն Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ Թեհրանը մարդկության պատմության ընթացքում իրականացված ցանկացած ոճրագործություն դատապարտում է:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Իրանի հայ համայնքը ոչ միայն առանց խոչընդոտի բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում, այլև վերջին երկու տարվա ընթացքում իրանահայ համայքնին թույլատրվում է նաև բողոքի ցույց կազմակերպել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:

Հաշվի առնելով իրանական դիվանագիտության առանձնահատկությունները՝ որքան էլ լարվեն իրանաթուրքական հարաբերությունները, ներկա պայմաններում քիչ հավանական է, որ Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Սակայն ինչպես Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավը, այնպես էլ շարքային քաղաքացիները ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ, ինչպես իրանական աղբյուրներն են նշում, օսմանյան թուրքերը, բացի հայերին, ասորիներին, հույներին ցեղասպանության ենթարկելուց՝ 1918թ. Ուրմիայի տարածաշրջանում բազմաթիվ իրանցիների են կոտորել:
Իրանի դեպքում պետք է մի կարևոր հանգամանք ևս շեշտել. ի տարբերություն բազմաթիվ քրիստոնեական երկրների, ինչպես նաև ցեղասպանություն վերապրած Իսրայելի՝ Իրանի Իսլամական Հանրապետության ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդիր իշխանությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները պարզելիս երբեք չեն շահարկել Հայոց ցեղասպանության հարցը:

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:28
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին
Այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլև իրականացրել են նրա քմահաճույքները
«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}