Սերժ Սարգսյան. Ցավոք սրտի, շահերը խոչընդոտում են միջազգային հանրությանը պայքարել չարիքի դեմ
Իտալական TG1 հեռուստաընկերությունը նախօրեին անդրադարձել է այդ երկիր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին և ներկայացրել հանրապետության ղեկավարի հետ հարցազրույցից հատված:
Տեսանյութում հեռուստամեկնաբանը նախ հայտնում է, որ այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ապա հավելում, որ պաշտոնական այցով Իտալիայում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ում այցելությունը կամփոփվի Սուրբ Պետրոսի տաճարում նահատակների հիշատակման պատարագով:
Հարցազրույցում լրագրողը հետաքրքրվում է, թե ինչու հարյուրամյա հեռավորության պարագայում, դեռևս միջազգային հանրությունն ամբողջովին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ո՞րն է այդ մերժողականության պատճառը: Նա նաև հավելել է, թե այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյաները գտնվում են իսլամական արմատականների ամենօրյա գրոհների ներքո, ինչու են «շատերը դեռևս ջայլամային քաղաքականթյուն վարում հարյուրամյա Հայոց ցեղասպանության հարցում»:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Խուսափում են կամ ավելի ճիշտ՝ ձեռնպահ են մնում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. հարաբերությունները Թուրքիայի հետ, շատ կառավարություններ հաշվի են առնում աշխարհաքաղաքական մոտեցումները, այլ ոչ թե արժեքները: Ցավոք սրտի, գոյություն ունեն մի շարք քաղաքական և տնտեսական շահեր, որոնք միջազգային հանրությանը խոչընդոտում են չարիքի դեմ պայքար մղել»:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին
Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով. Նախագահ Սարգսյանը՝ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահներին
Իտալիայի նախագահ. ԵՏՄ անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները