Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ տարի կայցելի Հայաստան: Այս մասին գրում է իտալական «Corriere quotidiano» պարբերականը՝ հղում անելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին:
Պարբերականը հայտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը ներկա է գտնվելու Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվելիք պատարագին: Պարբերականը նկատում է, որ պատարագին ներկա չի լինելու Թուրքիայի դեսպանը:
«Համոզված եմ, որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն է մեջբերում պարբերականը:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը վաղը՝ ապրիլի 12-ին, կմասնակցի Վատիկանում Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվելիք պատարագին: Պատարագը կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11:55-ին և կհեռարձակվի նաև Հայաստանի տարածքում: