Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլը շարունակում է հետևել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին Իտալիայի Հանրապետություն և վաղը Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում կայանալիք Պատարագին, որը Ֆրանցիսկոս Պապը կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Այսպես, իտալական առաջատար Toscana Oggi թերթը անդրադարձել է նշված իրադարձությանը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։
Կիրակի օրը Ս. Պետրոսի տաճարում Հռոմի պապի հետ ներկա կլինեն նաև Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սարգսյանը: Կիրակի օրը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապը կմատուցի պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սուրբ պատարագին ներկա կլինեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները: Ներկա կլինեն նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարերարներ՝ ամբողջ աշխարհից:
Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը SIR գործակալությանը տված իր հարցազրույցում հետևյալ կերպ է մեկնաբանում սուրբ պատարագին մեծաթիվ հյուրերի մասնակցությունը. «Կարծում եմ, որ երկու կողմերի մասնակցության բարձր մակարդակը ընդգծում է իրադարձության նշանակության կարևորությունը: Այս օրերին Հռոմի յուրաքանչյուր անկյունում կարելի է լսել հայերեն խոսք. վերապրածների սերունդներն են, որ եկել են Ֆրանցիսկոս պապի օրհնությունը ստանալու և իրենց աղոթքով միանալու Կաթոլիկ եկեղեցուն և իտալական ժողովրդին: Աղոթք, որը բարձրացվում է ցեղասպանությայն ընթացքում մարտիրոսված մեր պապերի ու հայրերի հոգեհանգստի համար: Կարծում եմ, որ այս ամենը շատ կարևոր է, մարդկային, եղբայրական, քրիստոնեական, ինչպես նաև էկումենիկ տեսանկյունից»:
Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի համագործակցությունը ապացույցն է այն երկխոսության, որ հիմնած է «արյան էկումենիզմի» վրա:
Իտալիայում հայկական համայնքի ներկայացուցիչը նշում է. «Երբ Սիրիայում կամ Իրաքում որևէ քրստոնիա է սպանվում, չեն հարցնում նրա կաթոլիկ կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը: Մարտիրոսները առաջին հերթին վկայակոչում են Քրիստոսին, և ոչ իրենց պատկանելիությանը եկեղեցական այս կամ այն թեմին: Այն մեզ ներկայացվում է, որպես մասնակցություն Քրիստոսի զոհողությանը: Նմանատիպ համատեղ միջոցառումները խոսում են հավատացյալների և քրիստոնյա ժողովուրդների տառապանքների հանդեպ եկեղեցիների միասնական դիրքորոշման մասին»:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն է. «Հիշում եմ և պահանջում»: Հիշել և պահանջել, - բացատրում է հայր Թովմա աբեղա Խաչատրյանը, - նշանակում է ոչ միայն վառ պահել հիշատակը այն ամենի, որ տեղի է ունեցել, այլ նաև դատապարտել Հայոց ցեղասպանությունը և պահանջել վերջինիս ճանաչումը: Այս ամենը միտված է նպաստելու, որ այլևս երբեք ցեղասպանություւներ տեղի չունենան»: Եվ ավելացնում է. «Մեր կարծիքով պետությունների և խոշոր կազմակերպությունների կողմից Հայոց և այլ ազգերի ցեղասպանությունների վճռորոշ դատապարտումը հիմք կդնի հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Ուզում ենք, որ միջազգային հանրությունը առաջին հերթին օգնի թուրքական կառավարությանը առերեսվել պատմությանը և վերջ դնել ժխտողական քաղաքականությանը, ուժ գտնել ներողություն խնդրելու և հասցրած վնասները փոխհատուցելու համար, այնպես ինչպես գերմանացիներն արեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:
Նախորդող հրապարակումներ՝
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով
Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)