«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը։ Այս մասին հաղորդում է «ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը շեշտում է այն հանգամանքը, որ այս քայլը կարող է Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ դառնալ:
Աղբյուրը նշում է, որ բազմաթիվ պատմագետներ հայերի մասսայական կոտորածները բնութագրում են որպես ցեղասպանություն, թեև Թուրքիան համառորեն ժխտում է դա և հրաժարվում է ճանաչել ցեղասպանության փաստը:
Այդուհանդերձ, 20 երկրներ՝ ներառյալ Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել են այն:
Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարում առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հենց հայ ժողովրդին:
«Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որն համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»,– դիմելով հայ ներկայացուցիչներին պատարագի ժամանակ՝ ասել է նա։
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Պատարագին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։
Հարակից `
Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը՝ Վատիկանի Սբ Պետրոս տաճարում մեկնարկել է (տեսանյութ)
Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի (տեսանյութ)
Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին