
Վատիկանի Սբ Պետրոս տաճարում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավարտվեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցվելիք պատարագը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է, որ Հռոմի պապը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ` տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Պատարագին մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։