Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները և արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին, որը նվիրված էր 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հետապնդումների զոհ դարձած հայերին, արդարացված չեն: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չեն թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի բնաջնջումը որակել էր Ցեղասպանություն»,-ասել է Ջենթիլոնին:
Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո, երբ պապը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ 1915-1916 թվականներին հայերի զանգվածային սպանությունները և հետապնդումներն անվանեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»:
Թուրքիայի կառավարությունը, ի պատասխան, հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, ինչպես նաև հայտարարեց «լրացուցիչ միջոցներին» դիմելու մասին:
Նախորդող`
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը