Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
«Միայն այն առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից, որոնք Ֆրանցիսկոս Պապի պես գնահատում են բարոյական արժեքներն ու դրանք վեր դասում աշխարհաքաղաքական շահերից: Չճանաչված ցեղասպանությունը վտանգ է համայն մարդկության համար»,- Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է կիսել իտալական հանրային հեռուստաընկերությանը (RAI) տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Պապի դիրքորոշումը՝ «իրերն իրենց անուններով» կոչելու համար նաև Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՝ նշելով. «Մեկ միլիարդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդի բառերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»:
(Լուսանկարում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Associated Press-ին. լուսանկարը հասանելի է այս հղումով)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան