Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
«Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից 1915-17թթ-ին Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելու պատճառով Թուրքիայի և Վատիկանի միջև հասունացած քաղաքական սկանդալը նոր ընթացք է ստանում»,- այս մասին գրում է իտալական «Agi.it» պարբերականը ` անդրադառնալով ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագին:
Պարբերականը ցիտում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը, որտեղ ասվում է, թե Ֆրանցիսկոս պապը իր հայտարարությամբ միակողմանիորեն անդրադարձել է միայն մի կրոն դավանող ժողովրդի ցավին և անտեսել է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով իրենց կյանքը կորցրած թուրքերին և մյուս մահմեդական մարդկանց:
«Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն գրոհեց պապի «դիրքորոշումը»` որակելով այն հակասական և խտրական, քանի որ «ցեղասպանություն» հասկացությունը կոնկրետ իրավական կոնցեպտ է ենթադրում, մինչդեռ Անկարան միշտ պնդել է, որ հայերի ջարդերը Օսմանյան Կայսրությունում տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի ընթացքում մահացել են նաև բազմաթի մահմեդականներ»,-գրում է պարբերականը` հավելելով, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանության հաղորդագրության մեջ պապի խոսքերը բնորոշվել են որպես «անընդունելի քաղաքական մանիպուլիացիա»:
Նշենք, որ Իտալիայի արտգործնախար Պաոլո Ջենտիլոնին իր հերթին Թուրքիայի պաշտոնական արձագանքը պապի խոսքերին համարել է «համամասնությունից դուրս»: Մասնավորապես նա նշել է. «Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք փաստը, որ մոտ 15 տարի առաջ Հովհաննես-Պողոս 2-րդ պապը հանդես է եկել միևնույն դատապարտող հայտարարությամբ: Իտալիան բազմիցս արտահայտել է հայ ժողովրդի և կառավարության հանդեպ իր մտերմությունն ու համերաշխությունը և զորակցել է 100 տարի առաջ տեղի ունեցած բռնության ու տառապանքների կապակցությամբ: Ցեղասպանության իրավական ճանաչման համար մենք միշտ կոչ ենք արել մեր բարեկամ երկրներին` Թուրքիային և Հայաստանին, նստել երկխոսության սեղանի շուրջ` նպաստելու համար առավել հանգիստ մթնոլորտի ձևավորմանը»:
«Agi.it»-ի մեկնաբանությամբ` իրավիճակը չափազանց նուրբ է, հատկապես ապրիլի 24-ին ցեղասպանության տարելիցի ֆոնին, որն ինքնին արդեն վեճեր է առաջացրել Հայաստանի և Թուրքիայի միջև: Ըստ թերթի` սա է պատճառը, որ Եվրոպական Հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային հաշտեցման ճանապարհին գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը` հարաբերությունները որքան հնարավոր է շուտ կարգավորելու համար:
Նախորդող`
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին