Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին
«Չգիտեմ, կտեսնենք: Այս պահին չեմ կարող եմ ասել: Գերմանիայի նախագահը ներկա է լինելու ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում մատուցվելիք պատարագին և դեռևս չգիտենք, թե ինչ կասի այնտեղ»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պատասխանելով հարցին, թե գերմանական պարբերականները գրում են, որ այս տարի Գերմանիայի նախագահը գուցե ասի Ցեղասապանություն բառը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ կարծիքի եք, ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նա նաև նշեց, որ այսօր Գերմանիայում բնակչության շրջանում տարատեսակ նախաձեռնություններ կան, բայց որոնք շատ ավելի ցածր մակարդակներում են: Դեսպանը նաև հիշեցրեց ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում հրավիրված հատուկ նիստը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում քվեարկության է դրվելու նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև:
«Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին արդեն Բունդեսթագն ընդունել է մի բանաձև, որտեղ տեղ գտած բնորոշումները շատ կոնկրետ և մանրամասն նկարագրում են, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Ամեն բան այդ բանաձևում արդեն ասված է, ցանկացած մտածող մարդ, ով դա կարդում է, միանգամից ստանում է ուղերձը»,- նշեց Ռ. Մորելը:
Դիվանագետը նաև ասաց, որ Գերմանիան աշխատում է օգնել և Հայաստանին, և Թուրքիային:
«Բայց շատ անձնական հարց է՝ արդյո՞ք պատրաստ ես ներողություն խնդրել: Մենք զգում ենք, որ Թուրքիան պետք է սա շատ ավելի քննարկի և կտեսնենք, թե արդյունքը որը կլինի: Տեսնում ենք նաև, որ արդեն թուրք հասարակության ներսում էլ ընթանում են քննարկումներ: Ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել մի բան, դա պետք է ներսից գա», - ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Նախորդող հրապարակում՝
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան