Բունդեսթագում քննարկվելիք բանաձևի տեքստում ներառվել է Ցեղասպանություն բառը
Կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային կառավարությունը հայերի ջարդերը ցեղասպանությունների շարքին դասելու համաձայնություն են տվել: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալության գերմանական ծառայությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցած դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ կոալիցիոն կուսակցությունների առաջ քաշած բանաձևին: Նրա խոսքով՝ բանաձևում նշված է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների, ու ցեղասպանությունների պատմության օրինակ է»:
«Ռոյթերզի» փոխանցմամբ կառավարության բանաձևի քննարկման վրա էական ազդեցություն կարող է ունենալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, ով Բունդեսթագում կայանալիք քվեարկությունից առաջ՝ հինգշաբթի երեկոյան, Բեռլինի տաճարում մասնակցելու է հիշատակի արարողության և ելույթ է ունենալու: Որոշ տեղեկություններով՝ նա օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացրել է, որ «նշված թեմայի շուրջ» մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահի և կառավարության միջև, որի ժամանակ «նախագահականից ազդակներ են տրվել»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների՝ ՔԴՄ և ԳՍԴԿ կողմից առաջարկված բանաձևի նախագծում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ծրագրավորված սպանությունների վերաբերյալ ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության մի օրինակ է, որոնցով 20-րդ դարը սարսափելի կերպով առանձնանում է: Մենք գիտակցում ենք Հոլոքոստի յուրահատկությունը, որի համար Գերմանիան մեղքի զգացում և պատասխանատվություն է կրում»:
Նախորդող հրապարակումներ`
Գերմանիան դեռ չի կողմնորոշվում` ասել Ցեղասպանություն, թե` ոչ
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
«Գերմանիայի արտգործնախարարության ճնշմամբ Ցեղասպանություն բառը հանվել է հայտարարության տեքստից»
Գերմանացի պատգամավոր. Թուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին
Հարակից հրապարակումներ`
Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Haaretz-ի անդրադարձը
Ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան. դեսպան Ս. Ղազարյանի հարցազրույցը Huffingtonpost.it-ին
Անդրեյ Մամիկին. Մարդկանց ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով
Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան