
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա
«Միայն մեր կազմակերպվածության հետևանքով կարող ենք հաջողությունների հասնել: Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա»,-«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ի պատասխան հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը այն երկրներից, որնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ապրիլի 24-ին ԵՏՄ անդամ երկրներից նախագահի մակարդակով Երևանում է լինելու միայն ՌԴ-ն, ԱԺ նախագահն ասաց. «Պիտի հարցնեք իրենց: Բոլոր երկրներն էլ ինչ-որ ներկայացուցիչներ ունեն, այնպես որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր ներկայանալու ձևը»: