Վ. Պուտին. Հայոց ցեղասպանությունը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Ապրիլի 24, 1915 թվական: Տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն:
Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ագային պատկանելության հողի վրա մասայական ոչնչացումները չեն կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման դաժանությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ չիմանալով սարսափների մասին, որոնք հրահրվում են կրոնական ատելության, ագրեսիվ ազգայնականության ու այլատյացության հետևանքով:
Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ բարություն, խաղաղություն ու բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան