Նախագահը՝ Reuters-ին. Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել (տեսանյութ)
«Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել, գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ»,-պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման մասին Reuters-ի կովկասյան գրասենյակի թղթակցի հարցին, ասաց ՀՀ նախագահը:
Շարունակելով խոսքը՝ ՀՀ նախագահը նշել է. «2009թ.-ին մենք ենք նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես Դուք ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեինք այդ փաստաթղթերը: Բայց միևնույնն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք և այդ հարաբերությունների հաստատումը պետք է առանց նախապայմանների լինի: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Մենք որևէ այլ պայման չենք առաջադրում, և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա»:
Նախորդիվ`
Նախագահը՝ Al Jazeera-ին. 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ (տեսանյութ)