Ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի` այսօր կանջատվեն Կոլիզեումի լույսերը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքին այսօր երեկոյան Հռոմի ժամանակով 22:00-ից 22:15 կմարեն Հռոմի խորհրդանիշը համարվող Կոլիզեումի լույսերը: Այս մասին հաղորդում է իտալական «ANSA» գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` նախաձեռնության մասին հայտարարվել է հաստատության մամուլի բաժնի կողմից: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ` նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հաղորդվում է նաև, որ նախաձեռնությանը միանալու է նաև Փարիզը, որտեղ նույն ժամին անջատվելու են Էյֆելյան աշտարակի լույսերը: