Տարածաշրջան 01:36 24/04/2015

Յոախիմ Գաուկը խոսել է Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության և մասնակցության մասին

Բեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը հանդես է եկել ուղերձով: ԳԴՀ  նախագահի պաշտոնական կայքում տեղադրված է ուղերձի հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Այս ժամին մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված և կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որևէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին: Այս ծրագրված և հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին: Նմանապես այն պատուհասեց իրենց բախտակիցներին՝ Պոնտոսի հույներին, ասորիներին կամ արամեացիներին: Մեր նորօրյա գիտակցությամբ և անցած տասնամյակների քաղաքական ու ումանիտար սարսափների հեռապատկերին մեզ համար այսօր ակնհայտ է՝ հայերի ճակատագիրը քսաներորդ դարն այնքան սարսափելի կերպով բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, և անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է:

 

Այս հանցագործությունները կատարվեցին պատերազմների ստվերում. պատերազմը նաև օրինականություն ապահովեց այս հանցանքների համար: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և այսպես պատահեց այլ վայրերում հետագա հարյուր տարիներին և ցայսօր ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում շատ այլ կրոնական և ազգային
փոքրամասնությունների հետ: Նրանց լրտեսներ էին անվանում, օտար իշխանությունների գործակալներ, ազգային միաբանությանը սպառնացող խառնակիչներ, դասակարգային կամ ռասսայական թշնամիներ, հիվանդության
օջախ՝ ազգի մարմնում:

Մենք ոգեկոչում ենք զոհերին, որպեսզի նրանք և նրանց ճակատագիրը չմոռացվեն: Մենք հիշեցնում ենք նրանց մասին՝ ի սեր իսկ նրանց: Սա ամենից առաջ հիշեցում է յուրաքանչյուր մարդու անօտարելի արժանապատվության մասին: Այս
արժանապատվությունը չի կարող ոչնչացվել, բայց նրա դեմ անվերջ կարելի է մեղանչել՝ արհամարհելով ու տրորելով այն:

Մենք հիշեցնում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք ոգեկոչման մեջ վերստին ձայն ստանան, որ պատմվի նրանց պատմությունը, այն պատմությունը, որն ամեն կերպ պետք է մոռացվեր:

Այո', մենք հիշատակում ենք զոհերին նաև ի սեր մեզ: Մեր սեփական մարդկայնությունը մենք կարող ենք պահպանել միայն այն դեպքում, եթե ոչ միայն հաղթողներն ուղղորդեն պատմությունն ու մեր՝ ապրողներիս հիշողությունը, այլև
կեղեքվածներն ու կորուսյալները, մատնվածներն ու ոչնչացվածները:

Զոհերի հիշատակումը, սակայն, լիարժեք չի լինի, եթե չխոսվի նաև ոճրագործների մասին: Առանց ոճրագործների զոհեր չեն լինում: Ոճրագործները՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա ղեկավարները և նրանց գործակիցները, ինչպես
առհասարակ լինում է ռասսիստական, էթնիկ կամ կրոնական շարժառիթներով  զանգվածային սպանդի բոլոր կազմակերպիչների դեպքում, մոլեռանդորեն համոզված էին իրենց գործողության ճշմարտության մեջ:

Երիտթուրքական գաղափարախոսությունն էթնիկ առումով համասեռ, կրոնական առումով միասնական ազգային պետության մեջ էր փնտրում կործանվող Օսմանյան կայսրության մեջ կողք կողքի և իրար հետ ապրող տարբեր ազգերի ոu կրոնների գոյակցության անհետացող ավանդույթի այլընտրանքը:

Տարբերակումն ըստ ազգային խմբերի, էթնիկ զտումներն ու տեղահանությունները հաճախ էին խոսում քսաներորդ դարի սկզբին կազմավորվող ազգային պետությունների մութ կողմերի մասին:

Բայց միատարրության ու մաքրապաշտության գաղափարախոսությունները ոչ հազվադեպ են հանգուցալուծվում մերժման ու
տեղահանման և որպես վերջնահետևանք՝ սպանության հանցանքի մեջ: Օսմանյան կայսրությունում դրանից թափ առավ ցեղասպանական մի ընթացք, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը:

Մենք այժմ անհրաժեշտաբար քննարկում ենք, թե որ անվանումն առավել կպատշաճեր հարյուր տարի առաջ տեղի ունեցածին: Աչալուրջ ենք, սակայն, որ այս քննարկումը չսահմանափակվի մեկ եզրույթին վերաբերվող
տարբերություններով:

Ամենից առաջ կարևոր է անգամ հարյուր տարիներ անց  ճանաչել, ցավել և սգալ մի ժողովրդի հանդեպ ծրագրված բնաջնջումն իր ողջ սարսափելի իրականությամբ: Այլապես կկորցնենք մեր ուղենիշային կողմնացույցը և հարգանքը մեր իսկ նկատմամբ:

Եթե մենք պատմությունը գնահատելիս հասնենք փոխըմբռնման, եթե մենք բարձրաձայնենք անարդարությունը, անգամ եթե դա արել են մերոնք, եթե մենք հավասարապես հավաստենք, ինչու ոչ՝ մեր կյանքի օրինակով ապացուցենք, որ հարգում ենք արդարությունն ու մարդու իրավունքները, ապա կպահպանենք զոհերի արժանապատվությունը և միասնական մարդասիրական հիմք կստեղծենք ներքին և սահմանանց համակեցության համար:

Հիշելով՝ մենք ներկայում ապրողներից ոչ ոքի մեղադրյալի աթոռին չենք գամում: Այն ժամանակվա ոճրագործներն այլևս չեն ապրում, և նրանց զավակներին ու թոռներին չպետք է վերագրվի նրանց մեղքը: Այն ինչ, սակայն, իրավացիորեն
կարող են ակնկալել զոհերի հետնորդները՝ պատմական իրողությունների ճանաչումն ու դրանով նաև պատմական մեղքի ճանաչումն է: Այսօրվա սերնդի պատասխանատվությունն է պարտավորված զգալ վարելու այնպիսի քաղաքականություն, որը հարգի և պաշտպանի յուրաքանչյուր անհատի, ինչպես նաև յուրաքանչյուր փոքրամասնության կյանքի իրավունքն ու մարդու իրավունքները:

Հայերի պարագայում, այսպիսով, մենք որևէ այլ սկզբունքի չենք հետևում, քան խոր մարդկային կենսափորձի սկզբունքն է. մենք չենք կարող ազատվել մեղքից, եթե ժխտենք այն, վանենք այն մեզնից կամ թերարժևորենք այն:

Մենք Գերմանիայում դժվարությամբ և մասամբ ամոթալի հապաղումով սովորեցինք հիշատակել նացիոնալսոցիալիզմի հանցանքները, հատկապես Եվրոպայի հրեաների դեմ հալածանքն ու նրանց բնաջնջումը:

Սովորեցինք նաև տարբերակել ոճրագործների մեղքը, որն անվերապահորեն պետք է ճանաչվի, հետագա սերունդների՝ հանուն
պատշաճ հիշատակման կրելիք պատասխանատվությունից:

Հայ ժողովրդի սպանության հիշատակումը նաև այստեղ մեզ մոտ՝ Գերմանիայում, իր խոր իմաստն ու հստակ արդարացումն ունի: Մեր կողքին ապրում են հայերի և թուրքերի սերունդներ՝ ամեն մեկն իր առանձին պատմությամբ: Խաղաղ գոյակցության համար, սակայն, կարևոր է, որ ամենքը կողմնորոշվեն անցյալի վերաիմաստավորման միևնույն լուսավորական սկզբունքներով:

Այս պարագայում նաև մենք՝ գերմանացիներս, ընդհանուր առմամբ դեռ պետք է անդրադառնանք վերաիմաստավորման գործին, հատկապես՝ երբ խոսքը հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին
պատասխանատվությանը, որոշ հանգամանքներում անգամ մեղսակցությանն է վերաբերում:

Այդ գերմանացի զինվորականներն էին, որ մասնակցում էին տեղահանությունների կազմակերպմանն ու որոշ դեպքերում նաև իրագործմանը:  Հայերի հանդեպ իրականացվող գործողությունների մեջ վերջիններիս բնաջնջումը հստակորեն
կանխազգացած գերմանացի դիտորդների և դիվանագետների զգուշացումները շրջանցվում ու անտեսվում էին: Քանզի Գերմանական կայսրությունը չէր ցանկանում վտանգել հարաբերություններն իր օսմանյան դաշնակցի հետ:

Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ում հատուկ հանձնակատարն ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել էր հայերի դեմ հետապնդումների մասին, 1915թ. դեկտեմբերին կարճ ու հատու նշում է. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև
պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, կարևոր չէ, թե այդ ընթացքում հայերը կկործանվեն, թե ոչ»:

Բայց հենց գերմանացիներն էին նաև, ամենից առաջ՝ մեծ նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրապարակախոսական գործունեության շնորհիվ հայոց տառապանքը հայտնի դարձավ աշխարհին:

Սանիտարական ծառայության սպա Արմին Թեոֆիլ Վեգներն էր, ով իր լուսանկարներով վավերացրեց և պատերազմի ավարտից հետո Գերմանիայում կազմակերպած իր դասախոսություն-ցուցադրություններով պատմեց հայոց
ճակատագրի մասին: Ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով գեղարվեստական հուշակոթող կանգնեցրեց այն դիմադրությանը, որ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հանդեպ ծրագրված
բնաջնջմանը:

Լույս տեսնելուց հետո գիրքը շատ արագորեն՝ 1933թ. արգելվեց. Բիալիստոկի և Վիլնիուսի հրեական գետտոներում, սակայն, այն կարդում էին որպես կանխանշան հրեաներին սպասվելիք դեպքերի: Երկու կողմն էլ՝ թե' Երրորդ Ռայխի գրաքննիչները, թե' հրեաներն, այսպիսով, ճշգրտորեն ընկալել էին գիրքն ու դրանում պատմվող պատմությունը:

Երբ Ադոլֆ Հիտլերն իր՝ 1939թ. օգոստոսի 22-ի մարտական հրամանում գերմանական ցամաքային զորախմբերի գլխավոր հրամանատարներին հրամայում է հարձակվել լեհերի վրա՝ բացատրելով իր պլանները՝ «առանց խղճալու մահվան գիրկն ուղարկել լեհական ծագմամբ և լեհախոս թե' տղամարդ, թե' կին, թե' երեխայի», հավաքական անտարբերության ակնկալիքով իր խոսքը եզրափակում է հռետորական այս հարցով. «Ո՞վ է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջումից»:

Մե'նք ենք խոսում այդ մասին: Այսօր էլ՝ հարյուր տարի անց, մենք հստակ գիտակցումով խոսում ենք այդ մասին. այդ մասին և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ կատարված այլ հանցանքների մասին: Մենք դա անում ենք, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա: Մենք անում ենք դա, որպեսզի ոչ մի բռնապետ, ոչ մի բռնակալ և ոչ ոք, ով օրինական է համարում էթնիկ զտումները, չկարողանա ակնկալել, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն:

Այո', մենք շարունակում ենք խոսել նաև տհաճ տեղյակության,  պատասխանատվությունից խուսափելու և հին մեղքի մասին: Մենք դա չենք անում՝ կապվելու համար անցյալի ճնշող իրողություններին, այլ՝ որպեսզի արթուն լինենք և ժամանակին արձագանքենք, երբ բնաջնջումն ու ահաբեկչությունը սպառնում են մարդկանց ու ժողովուրդներին:

Լավ է, երբ մենք միասնաբար ենք հիշում՝ առանց դավանանքային ու կրոնական, լեզվական, էթնիկ ու պետական սահմաններով բաժանված լինելու: Այսօր մենք երախտապարտ ենք հիշատակման և հաշտեցման այն ազդակների համար, որոնք
ստացվում են ողջ աշխարհից:

Հատկապես ուրախ եմ թուրքերի և հայերի միջև փոխըմբռնման և միմյանց ընդառաջ գալու յուրաքանչյուր քաջալերող դրսևորման համար

Ոչ ոք չպետք է վախենա ճշմարտությունից: Միայն միասնաբար մենք կարող ենք հաղթահարել այն, ինչ տրոհել ու տրոհում է մեզ: Միայն միասնաբար մենք կարող ենք լավ ապագա ունենալ այս մեկ ու մեզ բոլորիս վստահված
աշխարհում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}