Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք:
Նշենք, որ 2001թ. Վլադիմիր Պուտինը առաջինն էր հետխորհրդային երկրների ղեկավարներից, ով այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
«Հայ ժողովրդի այս ողբերգությունը Ռուսաստանը միշտ ընկալել է որպես սեփական ողբերգություն: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,-այս տողերը ՌԴ նախագահը գրել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան