Արցախում կայացած ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է. պատգամավոր
«Ընտրություններն, ընդհանրապես, նշանակում են ևս մեկ անգամ հաստատել մեր պետականությունն ու ցույց տալ, որ դա հարատև է ու անշրջելի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի ժողովրդավարական կուսակցությունից» պատգամավոր Ժաննա Գալստյանը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Արցախի ընտրությունները չճանաչելուն` պատգամավորը նշեց, որ նախ և առաջ դա նրանց գործն է. «Եվ երկրորդ` ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է: Օրինակ, համանախագահող պետությունների դեպքում, եթե մենք չլինենք, իրենք ի ՞նչ են անելու: Չեն կարող չէ՞ գնալ ուղղակի հրապարակում կանգնել ու սպասել, ով կգա բանակցելու: Անհեթեթ բան է, որ չեն ճանաչում»:
«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» նույնպես մասնակցում է ընտրություններին: Կուսակցության համամասնական ցուցակում երրորդը Ժ. Գալստյանն է, ով ընտրությունների ընթացքը դրական է գնահատում, հատկապես, եթե դրանք համեմատեն տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի մյուս երկրներում անցկացվող ընտրությունների հետ: