Շարմազանով. Արցախում ընտրությունները լիովին համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին
Արցախում ընտրություններն ազատ և թափանցիկ են եղել, որոնք լիովին համապատասխանել են ժողովրդավարության բոլոր չափանիշներին: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Նախօրեին անցկացված ընտրություններն իրենց ժողովրդավարության մակարդակով պետք է օրինակ լինեն տարածաշրջանային պետությունների համար: Արցախի ժողովուրդն այս ընտրություններով ևս մեկ անգամ վերահաստատեց ազատ, անկախ Արցախում ապրելու իր իրավունքը»,-նշել է Է. Շարմազանովը:
Նա հայտնել է նաև, որ իրենց հետ մասնավոր զրույցներում միջազգային դիտորդները շեշտել են, թե ամեն բան անցել է սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ են ժամանել ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, Ալիկ Արզումանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը:
Նշենք՝ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նախօրեին էլ՝ ընտրական ամբողջ օրը, բաժանվել են խմբերի ու շրջել տարբեր շրջանների քաղաքներում ու գյուղերում:
Նախորդող հրապարակումներ՝
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը
Արցախում կայացած ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է. պատգամավոր
Զիմբաբվեցի լրագրող. Արցախում ամեն բան աննկարագրելի գեղեցիկ է
Ավստրիայի Վերին պալատի անդամն Արցախի խորհրդարանական ընտրությունները համեմատել է առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ
«Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից». Արցախի նախկին նախագահ
Մենք իշխանություններին չենք վստահում. Արցախում ընդդիմադիր կուսակցության ղեկավար
Վ.Բալասանյան. Արցախում ընտրությունները նորմալ են ընթանում
Արա Հարությունյան. Այս ընտրություններն ավելի շատ պետք են մեզ ու մեր ժողովրդին
Արցախն այսպիսի ընտրություններով ֆիքսում է տարբերությունը դիկտատորական Ադրբեջանից. Շավարշ Քոչարյան
Աշոտ Ղուլյանը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի
Արցախում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արցախում վաղը կայանալիք ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ են ժամանել դիտորդներ Եվրոպայից և ԱՄՆ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան