Քաղաքագետ. Հայկական կողմի սխալը ոչ թե այդ հանդիպումն էր, այլ վրացիների առաջ արդարանալը
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը համոզված է, որ հայկական կողմի սխալը ոչ թե Սահակյան-Բիբլով հանդիպումն էր, այլ վրացիների առաջ արդարանալը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հյուսիսային Օսեթիայի ԱԺ նախագահին հանդիպել է ԼՂՀ-ում: Անատոլի Բիբիլովը ԼՂՀ էր ժամանել մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով:
«Ես խորապես համոզված եմ, որ Ճիշտ է արել, որ հանդիպել է։ Ավելին` պետք էր համագործակցության եզրեր գտնել ու աշխատել իրենց հետ։ Աբխազների հետ` նույնպես։ Դա է պահանջում մեր պետական շահը, որքան էլ դա Թիֆլիսին դուր գա, կամ` ոչ։
Հերիք է արդեն վրացական այդ շանտաժին ենթարկվել։ Էն որ Վրաստանը տարբեր միջազգային հարթակներում անընդհատ Ադրբեջանի բերած հակահայկական բանաձևերին կողմ է քվեարկում, ինչ-որ չեմ հիշում, թե իրենց դեսպանին կանչեինք ու բողոք ներկայացնեինք։ Չէ բա, մենք պիտի ըմբռնումով մոտենանք, իսկ իրենք` ոչ։
Ինչքան ուզում են՝ թող նեղանան։ Որ շատ վատ զգան, թող սառը ջուր խմեն ու հանգստանան։ Վրաստանը իր կամքը մեզ թելադրելու ռեսուրս չունի։ Երբեք չի ունեցել։ Միշտ հակառակն է եղել ու հիմա էլ այդպես է։ Ժամանակն է արդեն, որ հասկանանք այս պարզ ճշմարտությունը ու Վրաստանի հետ մեր քաղաքականությունը կառուցենք փոխադարձ շահի հիման վրա»,-գրել է քաղաքագետն իր ֆեյբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ։
Սակայն պաշտոնական Թբիլիսիին դա չէր բավարարել, հաջորդ օրը Վրաստանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը:
«Նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն զարմանք է հայտնել այն տեղեկատվության վերաբերյալ, թե հանդիպումը մասնավոր բնույթ է կրել և նշել է, որ վրացական կողմի համար բացարձակ անընդունելի է բարեկամ պետության ցանկացած պաշտոնատար անձի որևէ շփում օկուպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ»,-գրել էր «Նովոստի Գրուզիա»-ն:
Նախորդող հրապարակումներ՝
Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ
Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում