Թուրքիայի վարչապետն անօրինական հատել է Սիրիայի սահմանը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարճ ճանապարհներով անօրինական հատել է Սիրիայի սահմանը` այցելելու Օսմանյան կայսրության հիմնադրի պապի` Սուլայման շահի դամբարան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այց մասին նախապես չի հայտարարվել: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր պատմական հուշակոթող այն բանից հետո, երբ այստեղ տարհանվել էին Շահի մասունքները:
Սիրիան Թուրքիայի այս քայլը որակել է որպես կոպիտ ագրեսիա:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին թուրքական բանակը ներխուժել էր Սիրիայի սահման և տարհանել Սուլեյմանի շահի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը: 1921 թվականին Անկարայի հետ կնքած պայմանագրի համաձայն` դամբարանը Սիրիայի տարածքում թուրքական անկլավն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան