Բաշար ալ-Ասադ. Առանց Իրանի անհնար կլիներ ահաբեկչության դեմ պայքարում հաջողություն արձանագրել
«Դամասկոսում կայացել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի և Բաշար ալ-Ասադի հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` ԻԻՀ հոգևոր առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Վելայաթին Սիրիայի նախագահի հետ քննարկել է երկկողմ, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր. Կողմերը հատկապես անդրադարձել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կազմակերպմանը:
Սիրիայի նախագահը շեշտել է, որ առանց Իրանի բազմակողմանի աջակցության` անհնար կլիներ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ արձանագրել: Բաշար ալ-Ասադը հավելել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի` ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը չի կարողացել թուլացնել ահաբեկչության դեմ տարվող պայքարը, և առաջիկայում այդ գործում անպայման հաջողություն կարձանագրվի:
Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականն էլ վստահեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչպես միշտ կկանգնի Սիրիայի ժողովրդի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում