Հերմինե Նաղդալյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու մասին
Բնականաբար, մտահոգություն առաջացրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները, սակայն դեռևս չճիշտ չէ որևէ ենթադրություն անել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա, պետք է մասնագետները, իրավագետներն ու քրեագետները ուսումնասիրեն, վերլուծեն, գնատական տան տեղի ունեցածին:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի հետևանք չէ տեղի ունեցածը, փաստորեն ժողովուրդն ինքն է իր մեթոդներով փորձում պատժել Սուրիկ Խաչատրյանին, նա նշեց. «Նման հարցերի վերաբերյալ ճիշտ չի լինի, որ մենք նախապես ենթադրություններ անենք՝ առանց իրական իրավիճակն իմանալու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է չշտապենք և թույլ տանք, որ մասնագետներն աշխատեն ու տան պատասխան»:
Հ. Նաղդալյանն ընդգծեց, որ արդարադատությունն իրականացվում է օրենքներին համապատասխան, դրա համար գործընթացներ կան:
Հարցին, թե բարձրաստիճան Հանրապետականի ուղղությամբ կրակոցը արդյո՞ք ուղղված չէ կուսակցությանը, թե անձնակա՞ն է, նա պատասխանեց. « Կարծում եմ, որ այս պահին այդ հարցին որևէ մեկը չի կարող պատասխանել: Պետք է սպասենք մասնագետների պատասխանին։ Ենթադրությունով ղեկավարվելը սխալ է»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախորդող հրապարակումներ՝
Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. նա մեջն է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները