Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
«Էներգետիկայի նախարարն ասել է բացարձակ ճշմարտությունը ՀԷՑ-ում տեղի է ունենում գողություն», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, եթե էներգետիկայի և բնական պաշարների նախարարը այլ կերպ հատարարություն աներ, ապա «կնշանակեր, որ ինքն այդ գողության պատասխանատվությունը վերցնում է իր վրա»:
Ինչ վերաբերում է նախարար Զախարյանի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի գողության մասին վկայող փաստեր չունի, ապա ըստ Զուրաբյանի, դա դեմագոգիա է. «Նույն դեմագոգիան արվում է «Նաիրիտ»-ի պարագայում և պնդվում , որ չկան անհրաժեշտ փաստաթղթեր դատախազություն փոխանցելու համար: Սա ես համարում եմ բացարձակ անպատասխանատու մոտեցում: Երբ կան աղաղակող տեղեկություններ կատարված թալանի մասին, ապա իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել այդ փաստերը»