Գորիսի ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է
Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է, փոխանցում են իրավապահ մարմիններում մեր աղբյուրները: Դա այն երիտասարդն է, որը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ այս դեպքից հետո լքել էր Հայաստանը: Ձերբակալված երկրորդ անձի ինքնությունը առայժմ չի հաղորդվում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչև այս ձերբակալությունը տեղի է ունեցել առերեսում Հայաստանում գտնվող Զաքարյան եղբայրներից մեկի՝ Մուշեղ Զաքարյանի հետ, որին, ըստ փորձաքննության եզրակացության, պատճառվել է միջին ծանրության վնաս:
Չի բացառվում, որ այլ ձերբակալություններ էլ լինեն, քանի որ այս գործի շրջանակներում պետք է առերեսում իրականացվի նաև Մուշեղի եղբոր՝ Հարություն Զաքարյանի հետ, որին ըստ դատաբժշկական փորձաքննության, պատճառվել է ծանր մարմնական վնասվածք: Նկատենք, որ Հարությունն այս պահին բուժման նպատակով Ռուսաստանում է և քննչական գործողություններին մասնակից չի եղել:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան