Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ չի քննարկվել Հայոց ցեղասպանության հարցը
Կրեմլում շրջանառվում են լուրեր, թե Բաքվում հունիսի 13-ին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումն անցել է որոշակի լարվածության մթնոլորտում, սակայն հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիփ Էրդողանի լռությունը ՌԴ-ի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է որպես «արարողակարգային առանձնահատկություն»: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
«Իսկապես նկատվել է նման բան, սակայն դա կապված է լոկ նրա հետ, որ Էրդողանը գրեթե երբեք ոչինչ չի ասում արարողակարգային հանդիպումների ժամանակ: ԶԼՄ-ների ներկայությամբ ուղղակի ինչ-որ բան ասելը հանդիպման սկզբում չի մտնում նրանց պրակտիկայի մեջ»,-մեկնաբանել է Պեսկովը`ի պատասխան լրագրողների հարցերին:
Պեսկովի խոսքերով`դա բնավ կապված չէ լարված հարաբերությունների կամ զանազան խնդիրների հետ, որոնք կան կամ կարող են լինել Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններում:
Պուտինի խոսնակը նաև հերքել է լուրերը, թե հանդիպման ընթացքում բարձրացվել է հայոց Ցեղասպանության հարցը կամ քննարկվել է ապրիլի 24-ին Պուտինի այցը Երևան`ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ և դրա հետ կապված` թուրքական արտգործնախարարության կտրուկ հայտարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները