Վրացի քաղաքագետ. Վրաստանը երբևէ չի ստեղծի Հայաստանի անվտանգությանը սպառնացող դաշինք
Վրաստանը երբևէ չի ստեղծի Հայաստանի անվտանգությանը սպառնացող դաշինք: Անդրադառնալով Վրաստանի`Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության հայ-վրացական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությանը`Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին:
Վերջինիս խոսքերով` Վրաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի հետ:
«Դրա հետ մեկտեղ, Վրաստանը փորձում է եվրոպականացվել և ավելի սերտ համագործակցություն հաստատել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչն, իր հերթին, բացառում է Ադրբեջանի հետ մեկ ռազմական դաշինքում ընդգրկվելու հնարավորությունը: Վրաստանը երբևէ չի ստեղծի Հայաստանի անվտանգությանը սպառնացող դաշինք: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը, ընդհանուր առմամբ, չի վերածվի Հայաստանի կամ որևէ այլ երկրի դեմ ուղղված դաշինքի»,- նշել է Կախա Գոգոլաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան