Ադրբեջանի պարտությունը ԵԽԽՎ-ում․ զեկույցից հանվեց ադրբեջանցիների համար այդքան ցանկալի «ԼՂ օկուպացիա» տերմինը
ԵԽԽՎ-ում քննարկվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը։ Զեկույցը պատրաստել են Ադրբեջանի հարցով զեկուցողներ, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ու Լեհաստանի պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որոնց անուններն ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» հրապարակած «Խավիարային դիվանագիտություն․ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։
Զեկույցում, համազեկուցողները, փոխարենը նշելու Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների և ազատությունների սաստկալի իրավիճակը, իրավապաշտպանների, լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները ու կոչ անելու անհապաղ ազատ արձակել, զեկույցի առաջին իսկ պարբերության մեջ ներառել են Լեռնային Ղարաբաղը՝ նշելով․ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է»։
Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հայտնում է, որ ԵԽԽՎ-ում զեկույցը ներկայացրեցին զեկուցողները, նշելով որ փորձել են ներկայացնել հավասարակշռված զեկույց։
Ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը դեմ արտահայտվեցին և նշեցին, որ զեկույցում Լեռնային Ղարաբաղի հարցը ներգրավելն անհասկանալի է, քանի որ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը։ Պատգամավորները նշում էին, որ ԼՂ- հակամարտությունը բարդ խնդիր է, սակայն այն չպետք է լինի այս զեկույցի ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հիմնական թիրախը պետք է լինի մարդու իրավունքները։
Զեկույցի ներկայացումից և ելույթներից հետո ԵԽԽՎ-ն անցավ զեկույցի վերաբերյալ ներկայացված 32 փոփոխությունների քննարկմանն ու քվեարկությանը։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների կողմից ներկայացվել էին մի շարք փոփոխություններ` խնդրահարույց ձևակերպման վերաբերյալ։
Ներկայացված «Համար 2 փոփոխության» ընդունման արդյունքում՝ 85 կողմ, 75 ձայներով, զեկուցողների կողմից գրված «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությունը փոփոխվեց դառնալով՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է»։
Զեկույցի քննարկումը շարունակվում է, որի ավարտից հետո տեղի կունենա զեկույցի ամբողջական քվեարկությունը։
Նախորդող հրապարակում՝
ԵԽԽՎ նախագահ․ «Զրո հանդուրժողականություն ԵԽԽՎ-ում ցանկացած ձևի կոռուպցիայի նկատմամբ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան