Դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար. Բագրատյանը՝ ցուցարարներին
Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այս օրերին էլեկտրաէներգիայի դեմ պայքարող երիտասարդներին հորդորել է դիմանալ, ինքը շուտով կվերադառնա Երևան:
«Հարգելի ցուցարարներ, դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար: Ռոբերտ Նազարյանը և ՀԷՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել սակագինը: Դա սուտ է: Դատեք ինքներդ՝ ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիան Հայաստանում 2.5 անգամ թանկ լինի, քան Ռուսաստանում է, 4 անգամ ավելի թանկ, քան Ուկրաինայում, ավելի թանկ, քան Վրաստանում: Դա տոտալ գողության արդյունք է: Դիմացեք, 2 օրից Երևանում կլինեմ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը: