Եվս մեկ աուդիտ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի որոշումը ստուգելու համար
Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ այսօր անցկացված խորհրդակցությունում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ևս մեկ աուդիտ անցկացնել, այս անգամ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ պարզելու համար, թե ինչքանով է հիմնավորված հոսանքը 6,93 դրամով թանկացնելու ՀԾԿՀ որոշումը:
«Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`
• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք»,-նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Նախորդիվ`
Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու. Նախագահը՝ ցուցարարներին
Խորհրդակցության ժամանակ նախագահը հնչեցրել է ասելիք, որը պատրաստվում էր փոխանցել ցուցարարներին
Մինչև աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի 6,93 դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան