Տարաձայնություն «Ժառանգություն» խմբակցությունում
Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլար վարկի մասին համաձայնագիրը տարաձայնություն է առաջացրել ԱԺ «Ժառանգության» սակավաթիվ խմբակցությունում:
Համաձայնագրի մասին իր ելույթում խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նման վարկ տրամադրելով `Հայաստանի համար «ստորացուցիչ պայմաններ» են ստեղծվում:
«Ռուսաստանի պահվածքը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ: Դուք հիմա վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ, դուք գնացել, ստորացել եք, մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որը ստորացուցիչ պայմաններով է, ՀՀ-ին դնում է վատ վիճակի մեջ»,- հայտարարեց Փոստանջյանը` ընդգծելով, որ ինքը և «Ժառանգություն» խմբակցությունը դեմ են քվեարկելու համաձայնագրին:
Սակայն, Փոստանջյանից հետո իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը, օգտվելով պատգամավորի իր լիազորություններից, ծանոթացել է գնվող զենքի ցանկին ու եզրակացրել` «դրանք օդի ու ջրի պես անհարժեշտ են մեր երկրին»:
«Որևէ փող չի մտնելու երկիր, մենք այդ վարկը ստանալու ենք այն արտադրանքի տեսքով, ինչը գրված է այս ցանկում», -հայտարարեց Հակոբյանը: Նա ասաց նաև, որ ինքը կողմ է քվեարկելու ներկայացված համաձայնագրին, «քանի որ այս համաձայնագիրը առանձնանում է իր կարևոր շեշտադրումներով»:
Նկատենք, որ Ռուբիկ Հակոբյանի դիրքորոշումը բարկացրեց Զարուհի Փոստանջյանին, և նա տեղից բացականչեց` հորդորելով Հակոբյանին ելույթ ունենալ որպես անհատ պատգամավոր և ոչ թե խմբակցության անունից խոսել: Ռուբեն Հակոբյանը, սակայն, քթի տակ ժպտաց և շնորհակալություն հայտնեց Փոստանջյանին հորդորի համար:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան