Վարկ ստանալու մասին համաձայնագիրը ԱԺ-ն ընդունեց, դեմ էր միայն Փոստանջյանը
Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից 200 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը Ազգային ժողովն ընդունեց միաձայն` կողմ 98, դեմ` 1, 0 ձեռնպահ: Դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Համաձայնագրով, ինչպես հայտարարել էր Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, Հայաստանը Ռուսաստանից գործարանային գներով ձեռք է բերելու ժամանակակից զենք, սպառազինություն:
Իսկ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով:
Նույն համաձայնագրով, 2018 թ. փետրվարի 15 -ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը: Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում `տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Տարաձայնություն «Ժառանգություն» խմբակցությունում
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ
ՀԱԿ-ը կողմ է ռուսական վարկ ստանալու մասին համաձայնագրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան