Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չի բվավարարում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հայտարարությունը, թե սպառազինության ավելացման համար Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն վարկը օգտագործվելու է բացառապես ռազմական զենք ձեռք բերելու համար:
Նա այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հիշեցրեց հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը և հավելեց. «Մենք, ցավոք սրտի, ոչ հիմնական զեկուցողի, ոչ իշխանության որևէ ներկայացուցչի շուրթերից չենք լսել կոնկրետ պարզաբանում անվտանգության ոլորտից գումարներ վերցնելու, անվտանգության ոլորտում գումարներ ներգրավելու կապակցությամբ:
Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ անվտանգության համար նախատեսված գումարներով ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի ավելացված սակագնի համար, իսկ անվտանգության ոլորտում առաջացած ճեղքը փակելու համար Ռուսաստանից գումարներ ենք վերցնում, վարկեր»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր»:
Փաշինյանը եզրակացրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում ստեղծված «թալանի բեռը անուղղակիորեն դրվում է Հայաստանի քաղաքացու վրա»: Նա նկատեց, որ ՀԷՑ-ում չարաշահումների, ոչ նպատակային ծախսերի վերաբերյալ հիմնավորված հայտարարություններին Հայաստանի իշխանությունները ընթացք չեն տվել, չեն զբաղվել խնդրով` պատճառաբանելով, թե ստեղծված իրավիճակը ՀԷՑ-ի ներքին գործն է: Հետևաբար, Փաշինյանի եզրակացությամբ, առաջացած շուրջ 200 մլն դոլարի պարտքի մարումը նույնպես պետք է համարվի ՀԷՑ-ի ներքին գործը և ոչ թե դրվի ՀՀ քաղաքացու ուսերին:
«Քանի դեռ այս հարցը չի պարզաբանվել, ես չեմ մասնակցելու քվեարկությանը», -հայտարարեց Փաշինյանը:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան