Դ.Տուսկ. ՀՀ-ԵՄ ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան նախկին մեր առաջարկն էր (տեսանյութ)
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, և մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը լինել Եվրասիական տնտեսական միության անդամ: Իհարկե, դա որոշ հանգամանքներ է առաջացնում, օրինակ, մեր ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան նախկին մեր առաջարկն էր»,- ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նա պատասխանում էր հարցին. «Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն: Հարցս հետևյալն է` արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները»:
Նրա խոսքով, այդ գաղափարը իսկապես կարևոր է ոչ միայն ԵՄ, այլ նաև Արևելյան գործընկերության 6 պետությունների համար. «Կարծում եմ՝ կարելի է եվրոպական մասնագիտացում համարել այն փաստը, որ ցանկանում ենք օգնել հարևաններին՝ չպարտադրելով մեր լուծումները, մոտեցումները, առաջարկները: Դրանով եմ հպարտ, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը միշտ պատրաստ է օգնել առանց գաղափարաբանական տնտեսական ագրեսիայի»:
Դ. Տուսկն ընդգծեց, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
«Կարծում եմ, որ և Եվրամիությունը, և Հայաստանը լիովին գոհ, բավարարված կլինեն, երբ ավարտենք մեր աշխատանքն այս նոր համաձայնագրի վրա: Համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ են Արևելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, քանի որ Արևելյան գործընկերությունը եղել է և պարտավոր է ապագայում էլ լինել հարմարավետ ձևաչափ ոչ միայն նախաձեռնողների համար, այլ առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների համար, օրինակ Հայաստանի: Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք, ամրապնդենք մեր համագործակցությունը նաև Արևելյան գործընկերության շրջանակում»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ` առանց եվրոպական փորձի և օժանդակության
Դոնալդ Տուսկ. Այս տարին վճռորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ համագործակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին