«Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի ջանքերը»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձան մինչև տարեվերջ իրենց ծրագրերին:
Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում