«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
«Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան