Մոգերինի. Եվրոպան պատրաստ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը
«Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ համաձայնությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգության բարելավմանը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերկա Մոգերինին:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Վիեննայում միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությանը, նշել է. «Այս համաձայնությունն առնչվում է միջուկային ոլորտին, սակայն դրա հնարավորությունը մեծ է: Իրանի բնակչության 60 տոկոսը 30 տարեկանից ցածր է: Իրականում այդ համաձայնությունը կարող է նոր էջ բացել Իրանի և միջազգային հանրության հարաբերություններում»:
Անդրադառնալով տարածաշրջան կատարած այցի նպատակներին՝ Մոգերինին նշել է. «Պարսից ծոցին և աշխարհին ուղղված իմ պատգամն այն է, որ միջուկային համաձայնությունը կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգության բարելավմանը»:
«Ես խոսում եմ եվրոպական բոլոր երկրների անունից և հայտարարում, որ ոչ միայն պատրաստ ենք աջակցել միջուկային համաձայնության կատարմանը, այլև առավել ընդլայնել մեր համագործակցությունը, քան նախկինում էր»,-նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարը:
Իրանի ԱԳ նախարարն էլ, անդրադառնալով Իրան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ համաձայնության միջոցով կհաղթահարենք այս անիմաստ և ոչ անհրաժեշտ ճգնաժամը և կթևախոխենք համագործակցության նոր փուլ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան