Վենետիկի հանձնաժողովը Երևանում կլինի օգոստոսի 24-ին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) օգոստոսի 24-ին ժամանելու է Հայաստան: Panorama.am-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները օգոստոսի 25-ին կհանդիպեն քաղաքական ուժերի հետ:
«Այն քաղաքական ուժերը, ովքեր ցանություն կունենան, կարող են մասնակցել հանդիպմանը»,- նշեց Վ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախորդող հրապարակումներ՝
ԱԺ-ն ստացել է ՀՀ նախագահի կողմից ուղարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Նախագահն Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Հաստատվել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան