Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան